ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Բաքուն փաստացի հավասարության նշան է դնում «Թրամփի երթուղու» և «Զանգեզուրյան միջանցքի» միջև

Բաքուն փաստացի հավասարության նշան է դնում «Թրամփի երթուղու» և «Զանգեզուրյան միջանցքի» միջև
27.10.2025 | 16:30

Պաշտոնական Բաքուն շարունակում է կիրառել «Զանգեզուրյան միջանցք» եզրույթը՝ դրանով իսկ փաստացի հավասարության նշան դնելով «Թրամփի երթուղու» ու 2020-ից ի վեր առաջ մղվող «միջանցքի» նախագծի միջև:

Այս անգամ միջանցքային խոսույթ է բանեցնում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովը:

Էներգետիկի օրվա առթիվ լույս տեսած իր ծրագրային հոդվածում (20.10.2025) Շահբազովը հայտարարում է «Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա-Եվրոպա» էներգետիկ հանգույցի ձևավորման մասին, որի շրջանակներում արդեն նախագծվում են Ջաբրայիլ-Նախիջևան 330 կՎ և Նախիջևան-Թուրքիա 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը: Ըստ նրա՝ այս հաղորդակցության «կրող կոնստրուկցիա» է հանդիսանում «Զանգեզուրյան միջանցքը»:

Բաքուն շարունակում է զբաղվել աշխարհաքաղաքական մարքեթինգով՝ ցույց տալով, որ Հայաստանի հարավով նախագծվող հաղորդակցությունը տեղավորվում է Արևմուտքի, հատկապես ԵՄ-ի էներգետիկ ու էներգատրանսպորտային շահերի մեջ:

Հայաստանին էլ առաջարկվող դիվիդենտն արդեն հնչեցվել է՝ ինտեգրում «Միջին միջանցքին», սակայն ոչ թե հաղորդակցությունների համալիր ապաշրջափակմամբ, այլ բացառապես Սյունիքով անցնող «միջանցքով»: Օրերս դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումը հենց դրա մասին էր:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 10252

Մեկնաբանություններ